Կարկանդակներ, որոնք կհիշեցնեն տատիկի պատրաստածը

Հավանաբար, բոլորն էլ հիշում են տատիկի կամ մայրիկի պատրաստած կարկանդակի համն ու բույրը։ Այն ուղղակի անկրկնելի էր։ Մեր այսօրվա առաջարկած բաղադրատոմսը կօգնի ձեզ հենց այդպիսի կարկանդակներ ստանալ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • լյուր՝ մոտ 1կգ
  • 1ճ․գ․ չոր խմորիչ
  • 1 բաժակ թթվասեր
  • 2,5 բաժակ ջուր
  • 1,5ճ․գ․ աղ
  • 1թ․գ․ շաքարավազ

միջուկի համար․

  • եփած կարտոֆիլ
  • 1 տապակած սոխ
  • աղ, սև պղպեղ

լրացուցիչ․

  • ձեթ՝ տապակելու համար
  • չոր և թարմ կանաչի միջուկի համար՝ ըստ ցանկության
  • սխտոր՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակ․

  1. Մաքրել եփած կարտոֆիլը։ Տրորել, համեմել աղով, պղպեղով, ավելացնել տապակած սոխը, և եթե ցանկանում եք՝ կանաչի և սխտոր։ Լավ խառնել և դնել մի կողմ։
  2. Պատրաստել խմորը․ մաղել 3 բաժակ ալյուր, ավելացնել գոլ ջուր և չոր խմորիչը։ Թողնել 10 րոպե։
  3. Ավելացնել թթվասերը, շաքարավազն ու աղը։
  4. Աստիճանաբար ավելացնել ալյուրը՝ ընթացքում խառնելով։ Խմոր հունցել, ծածկել տոպրակով, սրբիչով և թողնել տաք տեղում, որ բարձրանա։
  5. Պատրաստի խմորը բաժանել գնդիկների։ Յուրաքանչյուր կտորը ձեռքերով հարթեցնել, մեջտեղի հատվածում միջուկ դնել և ամրացնել եզրերը։ Ձեռքերով թույլ սեղմել, որ տափակ լինի։
  6. Տապակել տաքացրած ձեթի մեջ՝ երկու կողմից, միջին կրակի վրա։

Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *