Շատ հաճախ մեզ պետք են գալիս այն բաղադրատոմսերը, որոնք կարելի է կյանքի կոչել 2 րոպեում, քիչ բաղադրիչներով:Բայց իհարկե սրա հետ մեկտեղ այն պետք է լինի նաև համեղ: Այդպիսի բաղադրատոմսերից մեկը ներկայացնում ենք համեղ սնվել սիրողներին:
Անհրաժեշտ է’
- Պահածոյացված կարմիր լոբի, 1 տուփ
- լոլիկ’ 3 հատ,
- մաղադանոս’ 1 կապ,
- հազարի թերթիկներ’ 1 կապ,
- կիտրոնի հյութ,
- կարմիր պղպեղ,
- աղ,
- ձիթապտղի ձեթ:
Պատրաստման եղանակը.
Լոբու տարայից թափեք հեղուկը: Լոբին լցրեք աղցանի համար նախատեսված ափսեի մեջ: Լոլիկը և պղպեղը կտրատեք:Մանր կտրատեք մաղադանոսը,հազարի թերթերը. կարող եք նաև ձեռքերով մանր մասերի բաժանել: Խառնեք բոլոր բաղադրիչները:Աղ և պղպեղ ցանեք, ավելացրեք կիտրոնի հյութը և ձեթը: Խառնեք և միանգամից մատուցեք: Բարի ախորժակ: