Պասային այս հասարակ, բայց համեղ աղցանը կօգնի ևս մեկ քայլով հաջողությամբ մոտենալ Ձեր կամքի փորձության ավարտին: Պատրաստման համար շատ բան անհրաժեշտ չէ:
Անհրաժեշտ են՝
- կարտոֆիլ՝ 550 գրամ,
- մաղադանոս՝ 30 գրամ,
- սխտոր՝ 50 գրամ,
- գինու քացախ՝ 60 գրամ,
- սև պղպեղ և աղ՝ ըստ ճաշակիշ,
- ձեթ՝ 120 գրամ:
Պատրաստման եղանակը.
- Լվացրած կարտոֆլը դրեք կրակին մինչև եփվի:
- Հետո մաքրեք և մանրեք շերտերի:
- Տաք վիճակում վրան լցրեք ձեթ և քացախ:
- Ավելացրեք նաև մանր կտրատած սխտորը,մաղադանոսը, ինչպես նաև աղն ու պղպեղը և խառնեք:
Անուշ լինի: