Հորոսկոպի այս նշանները կարող են բարձրացնել շրջապատի տրամադրությունը
Առյուծ
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Առյուծները միշտ բարձրաձայն են խոսում և շատ են կատակում: Նրանք կարող են մի ամբողջ շոու կազմակերպել` ուրիշներին ծիծաղեցնելու և ուրախացնելու համար:
Նման մարդիկ աներեւակայելի լավատես են և հեշտությամբ շփվում են բոլորի հետ: Նրանք լավ սիրտ ունեն, խելացի և ազնիվ են, ուստի նրանց համար հեշտ է դառնալ ցանկացած ընկերության իրական հոգին:
Խոյ
Խոյերը հայտնի են իրենց թեթև հումորի զգացումով: Հաճախ այս համաստեղության տակ ծնված մարդիկ կատակներ են անում՝ ուրախացնելու գործընկերներին կամ ընկերներին, օգնում են նրանց ավելի լավ զգալ եթե հայտնվել են դժվար իրավիճակում և ցույց են տալիս, որ շրջապատող աշխարհն այնքան էլ վատը չէ, եթե դրան վերաբերվում եք հումորով: