Կենդանակերպի այս 6 նշաններին չի բավականացնում վճռականությունը

Երկվորյակներ: Չեն կարողանում հասկանալ՝ ինչ են ուզում: Կարող են հաճելի և հմայիչ լինել, բայց նաև՝ վանել: Այո՛, կենդանակերպի այս նշանների ներաշխարհում մշտապես պայքար է, որն էլ հանգեցնում է վճռականության բացակայության: Դա Երկվորյակներին ստիպում է ավելի վատ զգալ:

Խեցգետին: Սիրող են, ռոմանտիկ: Սակայն դժվարություններ են ունենում շփման ընթացքում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն՝ ինչ են ուզում, բայց զուգընկերոջը լղոզված, երկիմաստ ազդանշաններ են ուղարկում: Արդյունքում՝ բազմաթիվ հնարավորություններ են կորցնում, քանի որ չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքներն այնպես, ինչպես հարկավոր է: Սա մարդկանց հաճախ հոգնեցնում է, ստիպում հեռանալ:

Կշեռք: Միշտ տատանվում են՝ վախենալով որևէ բան որոշել: Խճճված, ոչ միանշանակ պահվածք ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մտքերն արագորեն փոխվում են, Կշեռքներն այդպես էլ չեն հասկանում՝ ինչի վրա կանգ առնել: Կշեռքները զարգացած ինտելեկտուալ կարողություններ ունեն, բայց հաճախ են կորչում անձնական հարաբերություններում, հայտնվում փակուղում՝ չհասկանալով՝ ինչ գործողություններ ձեռնարկել:

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այս ցանկում են, քանի որ բնավորությամբ փակ են: Երկար ժամանակ ուսումնասիրում են մարդուն, փնտրում նրա բացասական կողմերը: Դրա վրա երկար ժամանակ են կորցնում, արդյունքում՝ զուգընկերը կորցնում է համբերությունը: Եթե կարողանաք դիմադրել այդ ընթացքում, Խեցգետինը կարող է լավագույն զուգընկերը դառնալ:

Աղեղնավոր: Աղեղնավորներին ևս չի բավականացնում վճռականությունն ու որոշակիությունը, ինչը բավական տանջալից է դառնում զուգընկերոջ համար: Խնդիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գործելուց առաջ երկար ժամանակ մտածում են: Նրանք սիրում են իրենց ազատությունը, ճանապարհորդությունները, այդ պատճառով չեն շտապում կապվել որևէ մեկի հետ: Մի զարմացեք, եթե մի քանի շաբաթ ակտիվ շփումից հետո Աղեղնավորն ուղղակի անհետանա: Ո՛չ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում ոչ ոքի ցավ պատճառել,բայց նաև վախենում են երկարաժամկետ հարաբերություններից:

Ջրհոս:Բազանշանակ և հակասական պահվածք են դրսևորում:Ի տարբերություն Կշեռքների, ովքեր հստակ գիտակցում են, որ վճռական չեն, Ջրհոսները չեն գիտակցում՝ ինչպիսի պահվածք են դրսևորում՝ կարծես հեռանալով ամբողջ աշխարհից: Դա նշանակում է,որ Ջրհոսներն իդեալիստական մոտեցում ունեն իրենց անձի,անվտանգության և հանգստության վերաբերյալ:Այդ իդեալիզմը Ջրհոսին հնարավորություն չի տալիս երկար ժամանակ իրեն նույն մարդուն նվիրել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика