Հորոսկոպի այս նշանները ցանկացած կռվից չոր դուրս կգան
Կարիճ
Կարիճները միշտ գիտեն՝ ինչպես ջրից չոր դուրս գալ։ Եթե կոնֆլիկտ է առաջանում, նրանք կտրուկ փոխում են վարքագիծը: Իսկ մյուս կողմը հասկանում է, որ պետք չէ ներման սպասել, ուստի ինքը ներողություն է խնդրում այս նշանի ներկայացուցչից։
Կարիճները միշտ գիտեն՝ իրենք ճիշտ են, թե սխալ։ Նրանք հիանալի գիտեն, թե երբ են սխալվում։Բայց նրանք երբեք բարձրաձայն չեն արտահայտում իրենց զղջումը։
Ջրհոս
Ջրհոսները չեն ցանկանում նկատել խնդիրները։ Ուստի նրանք ոչ միայն ներում չեն խնդրում, այլև ամեն ինչ անում են այս պահից խուսափելու համար։
Իսկ եթե այս նշանի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, գիտակցել են սեփական սխալը կամ մեղքը,ապա նրանց համար ավելի հեշտ է անհետանալ մարդու կյանքից և սպասել, մինչև իրավիճակը մոռացվի։