Վիկան ամուսնացավ Արկադիի հետ երկու տարի առաջ եւ շարժեց բոլոր ընկերուհիների ու ծանոթների նախանձը: Արկադին քաղաքի մեծահարուստներից էր, երկու անգամ մեծ էր գյուղից եկած Վիկայից:
Վիկան սիրահարվեց Արկադիին առանց իմանալու նրա ունեցվածքի մասին: Նրանք ծանոթացան առավոտյան վազքի ժամանակ, զրուցեցին ու օր օրի մտերմացան: Ամուսնացան: Կարճ ժամանակ անց Վիկան հղիացավ: Ծնվեց առողջ տղա, ում անվանակոչեցին Արկադիի հոր պատվին՝ Պավել: Երեխային տվեցին հոր գիրկն ու ճանապարհեցին տուն:
Տանը Վիկան գրկեց երեխային ու ճչաց. «Սա իմ երեխան չէ»:Արկադին մտածեց,որ կնոջ մոտ հետծննդաբերական դեպրեսիա է: Բժիշկը նրան հանգստացնող ներարկեց: Սակայն հաջորդ օրը ամն ինչ կրկնվեց նորից:Վիկան հրաժարվում էր մոտենալ ու կերակրել երեխային:
Արկադին արդեն ուզում էր հոգեբույժի դիմել,բայց նախ արեց արյան ԴՆԹ անալիզ:Արդյունքում պարզվեց,որ երեխան իսկապես նրանցը չէ:
Արկադին բոլոր հնարավորություններն օօգտագործեց երեխային գտնելու համար: Ահա թե ինչ պարզվեց: Արկադիի աջ ձեռքը՝ Գենադին խորամանկ պլաններ գծելով՝ համաձայնության է եկել բուժքրոջ հետ,փոխել է երեխային,նրա փոխարեն դնելով ծնողների կողմից լքված փոքրիկի, իսկ
Արկադիի որդուն վերցրել է՝ հետագայում նրա ունեցվածքին տիրանալու մտադրությամբ: Երեխային վերադարձրին Վիկային, ով կարծես վերականդանացավ ճահճում խեղդվելուց հետո: Սակայն ինչպես վարվել մյուս երեխայի հետ, ում լքել են իսկական ծնողները:
Փոքրիկին Վիկան ու Արկադին չվերադարձրին հիվանդանոց, այլ որդեգրեցին: Չէ որ երկու որդին կրկնակի երջանկություն է: