Կոճապղպեղով և նարնջով այս ըմպելիքն իսկական թարմություն կտա Ձեզ

Կոճապղպեղի արմատները հայտնի են իրենց օգտակար հատկություններով ոչ միայն հարազատ Հարավային Ասիայում, այլև նրա սահմաններից շատ ու շատ հեռու:

Այն տարբեր ձևերով օգտագործվում է ոչ միայն զանազան ուտելիքների մեջ,այլ նաև բժշկության,ինչը պայմանավորված է կոճապղպեղի հակաբորբոքային և կենսունակությունը բարձրացնելու հատկություններով:

Այս համեղ ընպելիքը ևս կարող է համալրել ձեր սիրած և օգտակար խմիչքների շարքը:

Անհրաժեշտ են.

  • Կոճապղպեղ` մաքրած և քերիչով անցկացրած` 3 ճաշի գդալ
  • ջուր` 3 բաժակ
  • թարմ քամված նարնջի հյութ
  • կիտրոնի հյութ` 1.5 թեյի գդալշաքա
  • րավազ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

  1. Ջուրը և կոճապղպեղը լցնել տարրայի մեջ և տաքացնել մինչև եռալը: Վերցնել կրակի վրայից: Թողնել առնվազն 5 րոպե:
  2. Քամել: Ավելացնել կիտրոնի և նարնջի հյութերն ու շաքարավազը: Տաքացնել մինչև ցանկալի աստիճան կամ մատուցել սառը վիճակում` ավելացնելով սառույց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *