Համեղ, արագ ու պարզ նախաճաշ 3 բաղադրիչով՝ լավաշ, ձու, լոլիկ

Եթե հոգնել եք առավոտյան ձվածեղ ուտելուց, ապա փորձեք այս բաղադրատոմսը: Այսպիսի նախաճաշը պատրաստվում է շատ արագ և հեշտ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 2 մեծ լավաշ
  • 4 ձու
  • 130գ պանիր
  • 250գ լոլիկ
  • 50գ կարագ
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

  1. Ափսեի մեջ մի քիչ ջուր լցնել: Դրա մեջ թաթախել լավաշը:
  2. Թավայի մեջ մի կտոր կարագ դնել և տաքացնել: Թավայի մեջ դնել մի մեծ կտոր լավաշ և կոտրել մի ձուն: Պատառաքաղով քսել լավաշի ամբողջ մակերեսին:
  3. Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ձվի վրա: Երբ պանիրը մի քիչ հալվի, լավաշը շուռ տալ: Մեջտեղի հատվածում լոլիկի 2 բարակ շերտ դնել և ծրարի նման հավաքել լավաշի եզրերը:
  4. Տապակել երկու կողմից և տեղափոխել ափսեի մեջ: Նույնն անել ամբողջ լավաշի և հավկիթների հետ:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика