Համեղ և որակյալ պասուց տոլմա պատրաստելու համար անհրաժեշտ է՝
Բաղադրամասեր
- Մեծ տերևներով թթու կաղամբ,
- 4 բաժակ կարմիր լոբի,
- 4 բաժակ սիսեռ,
- 4 բաժակ ոսպ,
- 4 բաժակ ձավար,
- 1 կգ տոմատ,
- բուսայուղ,
- 1 կգ սոխ,
- 1 մեծ փունջ մաղադանոս,
- 1 մեծ փունջ համեմ,
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:
- Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:
- Ավելացնել լոբու զանգվածը, ապա 0,5 կգ տոմատ:
- Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:
- Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:
- Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:
- Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա:
Բարի ախորժակ: