Կարող եք ինքներդ պատրաստել համեղ և դիետիկ այս նրբաբլիթները,եթե չեք ուզում Ձեզ զրկել որակյալ սնվելուց՝ առանց կազմվածքին վնասներ հասցնելու :))
Անհրաժեշտ մթերքներն են‘
- 2 բաժակ անյուղ կաթ,
- 1 ձու,
- 2 ճ. գդալ բուսական յուղ,
- 200 գ. Ալյուր,
- աղ:
Պատրաստման եղանակը. հարեք ձուն աղի հետ, ավելացրեք կաթը և խառնեք: Խառնելով ավելացրեք նաև ալյուրը, լցրեք ձեթը, և խմորը պատրաստ է:
Եթե ուզում եք ավելի քչացնել կալորիականությունը, օգտագործեք կիսով չափ քիչ կաթ և մեկ բաժակ եռացրած ջուր:
Բարի ախորժակ: