Առաջարկում ենք փորձել այս համեղ կարկանդակը. սա նաև կիտրոնի և կաթնաշոռի հրաշալի համադրություն է:
Անհրաժեշտ են՝
- կարագ՝ 100 գրամ,
- կաթ՝ 50 գրամ,
- մաքրած կիտրոն՝ 10 գրամ,
- կաթնաշոռ՝ 250 գրամ,
- ձու՝ 4 հատ,
- շաքարավազ՝ 250 գրամ,
- ալյուր՝ 300 գրամ,
- կիտրոնի հյութ՝ 1 ճաշի գդալ,
- մի փոքր վանիլին,
- փխրեցուցիչ 1 թեյի գդալ:
Պատրաստման եղանակը.
- Լավ հարեք 200 գրամ շաքարավազը հալեցրած կարագի հետ, ավելացրեք վանիլին, հետո 3 ձուն՝ առանձին-առանձին’ անընդհատ հարելով:
- Այնուհետև ավելացրեք կաթը, մաքրած կիտրոնը, ալյուրը և փխրեցուցիչը: Խմորը պատրաստ է:
- Լցոնի համար իրար խառնեք կաթնաշոռը, 1 ձուն, 50 գրամ շաքարավազը, 1 ճաշի գդալ ալյուրն ու կիտրոնի հյութը:
- Խմորի մի մասը լցրեք նախապես յուղած ջեռոցի թավայի մեջ, հետո վրան լցրեք պատրաստած լցոնը, որի վրա էլ ավելացրեք խմորի մնացած մասը:
- Դրեք ջեռոցում 180-200 ջերմության տակ՝թողնելով՝ մնա 35 րոպե:
Հաճելի համտեսում: