Համեղ և շատ արագ պատրաստվող տորթ «ԶԵԲՐ»

«Զեբր» տորթը համեղ, գեղեցիկ թխվածք է, որը կարող եք մատուցել սուրճի կամ թեյի հետ: Այս հրաշալի քաղցրավենիքը կարող եք պատրաստել հեշտությամբ և արագ, քանի դեռ ապասում եք ձեր հյուրերին:

Անհրաժեշտ են.

  • Շաքարավազ` 2 բաժակ
  • հավի ձու` 5 հատ
  • կարագ` 200 գ
  • թթվասեր` 1 բաժակ
  • ցորենի ալյուր` 2 բաժակ
  • փոշի կակաո` 2 ճաշի գդալ:

Պատրաստման եղանակը

  1. Ձվերը շաքարավազի հետ հարել մինչև սպիտակ փրփուր ստանալը: Ավելավնել ալյուրը, սոդա, հալեցրած և սառած կարագը, թթվասերը և լավ խառնել:
  2. Խմորը բաժանել երկու հավասար մասի: Մի մասում ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր, մյուսի մեջ` 2 ճաշի գդալ կակաո: Խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն: Խմորը պետք է լինի ոչ թանձր թթվասերի մածուծիկությամբ:
  3. Լայն տարրան (26–28 սմ) պատել կարագով: Կենտրոնում հերթով լցնել տարբեր խմորներից` մեկական ճաշի գդալ: Չխառնել:
  4. Թխել կես ժամ` նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Եթե տորթի վերին մասն արդեն լավ եփել է, իսկ մեջտեղի հատվածը` դեռ ոչ, ապա պետք է տորթը ծածկել ալյումենե բարակ թիթեղով, իսկ ջերմաստիճանն իջեցնել միչև 180 աստիճան և թխել մինչև ամբողջությամբ պատրաստ լինելը:Բարի վայելում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *