Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խաչապուրիի հետաքրքիր բաղադրատոմս:Ստացվում է շատ ախորժելի,սննդարար, դուր է գալիս և մեծերին, և փոքրերին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- լավաշ՝ 1 հատ
- ձու՝ 3 հատ
- պանիր՝ 120գ
- աղ
- կանաչի
Պատրատսման եղանակ.
- Սկզբում կտրել լավաշը՝ թավայի չափին համապատասխան:
- Դնել լավաշը չոր թավայի մեջ: Լցնել ձուն, աղ ցանել և ավելացնել մանրացրած կանաչի:
- Լցնել խոշոր քերիչով անցակցարած պանիրը և դնել լավաշի ևս մի շերտ:
- Ծածկել կափարիչով և տապակել թույլ կրակի վրա՝ մոտ 5 րոպե:
- Շուռ տալ, ավելացնել քերած պանիր և կանաչի: Փակել կափարիչը և եփել 5-6 րոպե:
- Ցանկության դեպքում միջուկին կարելի է ավելացնել նաև այլ բաղադրիչներ, օրինակ՝ երշիկ, խոզապուխտ:
Բարի ախորժակ: