Հավի մսով աղցան: Ոչ միայն հագեցնող է, այլ նաև գեղեցիկ

Գոյություն ունեն հավի կրծքամսով աղցանների բազմաթիվ բաղադրատոմսեր:

Ձեզ ենք ներկայացնում դրանցից մեկը. աղցանը ոչ միայն հագեցնող է, այլ նաև գեղեցիկ:

  • Այսպիսով՝ պատրաստումը սկսում ենք կրծքամսից. վրան աղ ու պղպեղ ենք ցանում, փաթաթում փայլաթիթեղի մեջ և տապակում:
  • Կարելի է կրծքամիսը տապակել փայլաթիթեղի մեջ անմիջապես մաքուր և չոր տապակում․ այդպես ավելի արագ կստացվի:
  • Տապակում ենք ամեն կողմից 10 րոպե, փակ կափարիչով, այնուհետև թողնում ենք՝ սառչի ևս 10 րոպե:
    Մինչդեռ միսը հովանում է, կտրտում ենք բանջարեղենը: Լավագույն տարբերակն է` մեկ լոլիկ և մեկ վարունգ:
  • Լվանում ենք նաև հազարի տերևները, ձեռքով մասերի բաժանում և կտրատում ոչ շատ խոշոր:
  • Փայլաթիթեղը բացում ենք, կրծքամիսը կտրտում բարակ շերտերով:
  • Վերցնում ենք մեծ սկուտեղ, շաղ ենք տալիս հազարի տերևները և կտրտած բանջարեղենը, ավելացնում ենք միսը: Խառնում ենք:
  • Կարելի է ավելացնել մայոնեզ կամ ձիթայուղի հետ խառնած մանանեխ:
  • Կարելի է օգտագործել նաև թթվասեր կամ յոգուրտ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *