Առաջին անգամ այս աղցանը փորձել եմ ռեստորանում, իսկ հիմա այդ աղցանը դարձել է մեր տան ամենասիրելին, միշտ պատրաստում եմ. Համից մատներդ հետը կուտեք։
Հարկավոր է՝
- 1 հավի կրծքամիս,
- 0,5 կգ բրոկկոլի, ավելի լավ է առանց աղ, բայց մի պտղունց կարող եք լցնել,
- 7 մարինացված վարունգ,
- մայոնեզ։
Ինչպե՞ս պատրաստել։
- Եփում ենք հավի միսը և կտրում խորանարդների։
- Բրոկոլլին լցնում ենք եռացրած ջրի մեջ, կտրել։
- Կտրում ենք վարունգները խորանարդների։
- Բոլորը խառնում ենք։
- Ավելացնում ենք մայոնեզ։
Բարի ախորժակ։