Հավի ոտիկները խմորի մեջ: Անմահական համ ունեցող այս ուտեստը կզարդարի ցանկացած սեղան

Բաղադրիչներ

  • 500 գ շերտավոր խմոր
  • 300 գ սունկ
  • 700 գ կարտոֆիլ
  • 6 հավի ոտիկ
  • 2 միջին չափի սոխ
  • 50 մլ կաթ
  • 30 գ կարագ
  • Աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլի կեղևը մաքրել, եփել և պյուրե պատրաստել, ավելացնելով կաթ և կարագ:
  2. Սոխը մանր կտրարտել, սունկը լվանալ, և մանրացնել: Սոխը տապակել բուսայուղով մինչև ոսկեգունի, այնուհետև ավելացնել սունկը և տապակել մինչև ողջ հեղուկը գոլորշիանա: Տապակած սունկն ու կարտոֆիլի պյուրեն միացել:
  3. Հավի ոտիկները համեմել աղով և պղպեղով, այնուհետև տապակել բուսայուղով 10-15 րոպե, մինչև ոսեկգույն կեղև առաջանա:
  4. Շերտավոր խմորը բացել գրտնակով, և կտրատել 15 Х15 սմ չափի քառակուսիների:
  5. Յուրաքանչյուր քառակուսու վրա լցնել 2 ճաշի գդալ պյուրե, և վրայից դնել հավի ոտիկը ոսկորը դեպի վեր: Խմորի եզրերը բարձրացնել և հավաքել ու ամրացնել խմորից կտրած բարակ շերտով կամ թելով, սակայն շատ չձգել:
  6. Տապակի վրա յուղաթուղթ փռել և զգուշությամբ տեղադրել խմորի պարկերը: Ոսկորները փակել փայլաթիթեղով, որպեսզի չայրվեն:
  7. Եփել 180 աստիճանում 20-30 րոպե:
  8. Պատրաստ լինելուց հետո ոսկորների վրայից հեռացնել փայլաթիթեղը և թելը:

Բարի ախորժակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *