Հարևանուհուս բաղադրատոմսով այս ուտեստը ինչքան էլ պատրաստեմ, միևնույնն է քիչ է: Աննկարագրելի համեղ է ստացվում

Այս հետաքրքիր, սննդարար, օրիգինալ բաղադրատոմսի մասին իմացել եմ հարևանուհիներիցս: Պարզվում է, նրանք արդեն վաղուց են պատրաստել այս ուտեստը, իսկ երբ տանեցիներս առաջին անգամ փորձեցին այն, սկսեցին ամեն օր խնդրել, որ պատրաստեմ իրենց համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • բարակ լավաշ՝ 4 հատ
  • ձու՝ 3 հատ
  • բարձր յուղայնությամբ սերուցք՝ 80մլ
  • պանիր՝ 400գ
  • եփած երշիկ՝ 300գ
  • լոլիկ՝ 2 հատ
  • ռուկոլա

Պատրաստման եղանակ.

Ջեռոցը ծածկել յուղաթղթով, դնել 1 լավաշը:

Ձուն հարել մի պտղունձ աղի և սերուցքի հետ միասին:

Մի քիչ հեղուկ լցնել լավաշի վրա և տարածել ողջ մակերեսին, ծածկել մյուս լավաշով: Նորից ձու քսել, երրորդ լավաշով ծածկել և կրկնել ձվով պրոցեդուրան:

Չորրորդ շերտի վրա դնել երշիկի կտորներ, լոլիկ: Ավելացրեք ցանկացած բաղադրիչներ՝ ըստ ձեր ճաշակի:

Ավելացնել անուշաբույր չորացրած կանաչի, ռուկոլա կամ այլ թարմ կանաչի, քերած պանիր:

Թխել ջեռոցում 180 ջերմաստիճանի ներքո՝ մոտ 20 րոպե:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика