Այս բաղադրատոմսով պատրաստված կոտլետների համն աննկարագրելի է, այնքան ախորժելի և հյութեղ են։ Հիանալի համադրվում են ցանկացած խավարտի հետ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 1կգ աղացած միս
- 300գ կարտոֆիլ
- 1 սոխ
- 3 պճեղ սխտոր
- 1 ձու
- 2ճ․գ․ սպիտակաձավար
- աղ, պղպեղ
- ձեթ
Պատրաստման եղանակ․
- Սոխը մաքրել, կտրատել խոշոր կտորների և մանրացնել բլենդերով։ Ավելացնել սխտորը և 2ճ․գ․ ջուր, մանրացնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի։
- Աղացած մսին ավելացնել ձու և մանրացրած զանգվածը։
- Կարտոֆիլն անցկացնել խոշոր քերիչով, քամել և ավելացնել մսին։ Լավ խառնել։
- Միսը համեմել աղով և պղպեղով, լցնել սպիտակաձավարը, նորից խառնել։
- Ջեռոցի տապակին ձեթ քսել։ Մսից կոտլետներ ձևավորել, դնել տապակի մեջ։ Ուղարկել մինչ 200 աստիճանի տաքացրած ջեռոցը և եփել 30-35 րոպե։
Բարի ախորժակ։