Այս թեսթը Ձեզնից բավական քիչ ժամանակ կխլի, բայց լիովին կբացահայտի Ձեր բնավորությունը։Երկրաչափական այս գծագրերը զուտ պատկեր լինելուց բացի կարող են հոգեբնական ազդեցություն գործել և բացահայտել մարդու ներաշխարհը։ Եվ այսպես, Եթե Դուք ընտրել եք․
Քառակուսի
Որեմն Դուք տրամաբանող և կշռադատող մարդ եք: Բնույթով պերֆեկցիոնիստ եք: Խստություն, դիմացկունություն, սովորելու ընդունակություններ. Դուք բավականին աշխատասեր եք և այս ամենն օգնում է ձեզ հիանալի մասնագետ դառնալ ցանակացած ոլորտում: Սակայն հաճախ մարդիկ կարծում են, որ դուք էմոցիոնալ չեք և չափից ավելի պահպանողական եք:
Եռանկյուն
Ինքնավստահ եք, համառ, էներգիայով լի, սեփական տեսակետը պաշտպանելու ունակ. այս հատկանիշները ձեզ լիդեր են դարձնում թե՛ աշխատանքում, թե՛ ընկերական շրջապատում: Շրջապատում Ձեզ ընկալում են որպես մեկը, ով կարող է լուծում տալ ցանկացած խնդրի։ Սակայն հաջողությունները երբեմն ձեզ դարձնում են չափից ավելի ինքնավստահ և ձեզ համար շատ դժվար է լինում ընդունել սեփական սխալները:
Ուղղանկյուն
Ամենայն հավանականությամբ, Դուք երազում եք փոփոխությունների մասին, քանի որ Ձեր այժմյան կյանքը խորթ է թվում Ձեզ։ Դուք զգում եք, որ կարող եք ավելիին հասնել, չէ որ Ձեր դրական հատկանիշներից են հետաքրքրասիրությունը, համարձակ որոշումներ կայացնելու ունակությունը։
Շրջան
Դուք բարեսիրտ և զգացմունքային մարդ եք: Շրջապատում , եթե մեկը ինչ որ խնդիր ունի անպայման կդիմի Ձեզ՝ սիրտը թեթևացնելու կամ խորհուրդ հարցնելու համար, քանի որ Դուք կարողանում եք լսել և կարեկցել: Մարդիկ բարձր են գնահատում ձեր բարությունն ու տակտի զգացումը: Բոլորին դուր գալու ցանկությունն ու անհամարձակությունը ձեր բնավորության միակ բացասական կողմերն են:
Զիգզագ
Դուք ինքնատիպ եք և կայացած, որպես անհատականություն։ Այդ պատճառով Դուք բարձր եք գնահատում ձեր անկախությունն ու կրեատիվությունը և երբեք չեք գնա մեծամասնության հետևից, եթե նրանց կարծիքը ձերին հակասում է: Ցանկացած հարցում ցուցաբերում եք ստեղծագործ մոտեցում, տանել չեք կարողանում միատեսակությունը, Ձեզ գերում է մասսայից տարբերվող ամեն ինչ : Դուք պատրաստ եք հակասելու ամբողջ աշխարհին, միայն թե չնահանջեք Ձեր սկզբունքներից , սակայն հիշեք, որ ձեզ հաճախ խանգարում է զսպվածության պակասը: