Հոթ դոգը տնային պայմաններում ամենահեշտ և արագ պատրաստվող սնունդներից է: Սակայն այն ավելի օգտակար դարձնելու համար մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս ավելացնել վրան կանաչի, բանջարեղեն և աղցանի տերևներ:
Անհրաժեշտ են`
- 1 հատ հաց
- 1 հատ նրբերշիկ
- 3-4 հատ աղցանային տերևներ
- լոլիկ` կտրած
- վարունգ` էլի կտրած
- կանաչ ռեհանի տերևներ` ըստ ճաշակի
- մայոնեզ` մեկ թեյի գդալ
- կետչուպ` ըստ ճաշակի
- մանանեխ` քաղցր կամ կծու` կրկին ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Հացը մեջտեղից բացեք առանց առանձնացնելու և ներսից պատեք մայոնեզով: Հետո հացի մեջ դրեք աղցանային տերևները` վրան կետչուպ լցնելով: Նրբերշիկը, նախապես եփված (խաշած կամ տապակած), տաք վիճակում դրեք հացի մեջ, հետո վրան ավելացրեք կտրտած լոլիկն ու վարունգը, վերջում էլ ռեհանի տերևները: Հոթ դոգը պատրաստ է, բարի ախորժակ: