Այսօր մենք կներկայացնենք Ձեզ միոմայի և կիստայի բուժման միջոց: Դա եղևնու կոներից պատրաստված հրաշք թուրմն է:
Սիբիրյան եղևնու կոներից պատրաստված թուրմը բուժում է միոման և ձվարանի կիստան:
Միոման, դա բարորակ ուռուցք է, որն առաջանում է արգանդի մկանային հատվածում: Այն համարվում է կանանց ամենատարածված հիվանդություններից մեկը. բոլոր գինեկոլոգիական հիվանդությունների 12-25 % -ն է կազմում: Սովորաբար այս հիվանդությունները հանդիպում են նախադաշտանային և մեծ տարիքում :
Ձվարանի կիստան,դա հեղուկի կամ հեղուկանման պարունակությամբ պարկ է, որն առաջանում է ձվարանի կառուցվածքում և մի քանի անգամ մեծացնում այն:
Շատ բուսաբուժներ փաստում են, որ այս թուրմը դրական ազդեցություն է ունենում կանանց առողջության վրա և միևնույն ժամանակ բուժում է միոման և կիստան:
Եթե դուք առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կամ շատ ուժեղ ցավեր ունեք, խորհուրդ է տրվում դիմել բժշկի օգնության: Դա ավելի անվտանգ կլինի Ձեր առողջության համար:
Թուրմի պատրաստման եղանակը.
1 բաժակ եղևնու կոները,իրենց սերմերով ու կճեպով, լցնել 0,5 լ օղու մեջ,թողնել մութ տեղում 2 շաբաթ՝ ժամանակ առ ժամանակ այն խառնելով:
Այն պետք է ընդունել 1 ճ.գ.-ից օրեկան 3 անգամ,ուտելուց 30 րոպե առաջ:Կան մարդիկ ում 2 շիշն արդեն օգնում է, բայց կարող եք խմել 6 շիշ:
Անպայման անընդհատ խորհրդակցեք բժշկի հետ և արեք ուլտրաձայնային հետազոտություն: