Կծու պղպեղով ախորժակ, անչափ համեղ է ստացվում – Aybnews
Առաջարկում ենք կծու պղպեղով ախորժակի փորձված և հաջողված բաղադրատոմս։ Սա փորձելուց հետո մի կողմ կդնեք մյուս բաղադրատոմսերը։
Բաղադրությունը
- 5 կգ լոլիկ,
- 7 կգ կծու ծիծակ,
- 1 բաժակ շաքարավազ,
- 1 բաժակ ձեթ,
- աղ, քացախ, սխտոր, մաղադանոս, սունելի:
Պատրաստման եղանակները
- 5 կգ լոլիկը խաշել եռացող ջրի մեջ մի քանի րոպե, որից հետո այն կեղևազատել:
- Այնուհետև լոլիկները բարակ բարակ կլոր շերտերով կտրատել և դնել կրակին` թողնելով եռա:
- Հետո ավելացնել 7 կգ ծիծակը:
- Ծիծակի պոչիկները նախապես կտրատել, իսկ ծայրերը մկրատի տեսք տալ:
- Լավ խառնել, որից հետո ավելացնել 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ձեթ, աղ, սունելի, քացախ, մանր կտրատած սխտոր և մաղադանոս:
- Լցնել բանկաների մեջ, եռացնել 20 րոպե ու փակել: