Ձեր հորոսկոպը Մայիսի 29-ի համար
Ամսվա նշանը — Երկվորյակ (մայիսի 21- հունիսի 21)
Խոյ. Գործնական շփումներում հնարավոր են խոչընդոտներ, պետք է զիջումների գնալ, փնտրել լուծումներ:
Ցուլ. Ձեզ համար դժվար կլինի կենտրոնանալ մի գործի վրա, աստղերը խորհուրդ չեն տալիս լուրջ գործեր անել:
Երկվորյակ. Դուք ստիպված կլինեք քրտնաջան աշխատել, եթե ուզում եք երեկոյան ուրախանալ, որ ձեզ հաջողվել է հաղթահարել ձեր առջև դրված նպատակը:
Խեցգետին. Օրվա սկիզբը պետք է նվիրված լինի այն հարցերին,որոնք աշխատանքային օրերին չէիք հասցրել լուծել, իսկ երեկոյան կարող եք համարձակորեն պլանավորել ձեր հանգիստը:
Առյուծ. Աստղերը խորհուրդ են տալիս հանգստանալ ամբողջ օրը, աշխատանքը ձեզ կսպասի, չի փախչի:
Կույս. Դուք չպետք է պլանավորեք կարևոր գործեր և հանդիպումներ, մնացեք տանը, ձեր սիրելիների հետ և ուժ հավաքեք:
Կշեռք. Մի շտապեք որոշումներ կայացնելիս, այլապես ստիպված կլինեք ավելի ուշ շտկել ձեր սխալները:
Կարիճ. Դժվար թե կյանքից բողոքելու առիթ ունենաք, քանի որ հանգամանքները զարգանում են լավագույն կերպով:
Աղեղնավոր. Բարենպաստ օր է ապագայի մասին մտածելու, ռազմավարություն մշակելու և գործողություններ պլանավորելու համար:
Այծեղջյուր. Դուք պետք է դիմդրեք բացասական միտումներին, դրանք ժամանակավոր են:
Ջրհոս. Օրը լավ կդասավորվի, եթե լսեք ձեր ինտուիցիան ու չկորցնեք գլուխը բարդ իրավիճակում:
Ձկներ. Լուրջ խնդիրներ դժվար թե լինեն, շփման մեջ վերահսկեք ինքներդ ձեզ: