Շատ համեղ, իսկ ամենակարևորը՝ օգտակար և պարզ թխվածքաբլիթ, որի համն ինձ ծանոթ է դեռ մանկությունից։ Այն անվանում են կաթնաշոռային եռանկյուններ կամ ուղղակի կաթնաշոռով թխվածքաբլիթ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 400գ կաթնաշոռ
- 250գ մարգարին
- 480գ ալյուր
- 1թ․գ․ փխրեցուցիչ
- մի պտղունձ աղ
Պատրաստման եղանակ․
Պատառաքաղով խառնել կաթնաշոռը։ Մարգարինն անցկացնել քերիչով, աղ ավելացնել։ Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը և միացնել բոլոր բաղադրիչները։ Խմոր հունցել։ Խմորը թողնել 15-20 րոպե։ Գրտնակել և բաժակով կլորակներ կտրել։
Յուրաքանչյուր կլորակը թաթախել շաքարավազի մեջ, մեջտեղից ծալել՝ շաքարավազը թողնելով ներսում, ստացված կիսալուսինը նորից թաթախել շաքարավազի մեջ, նորից ծալել մեջտեղից և եռանկյունի արտաքին կողմը նորից պատել շաքարավազով։
Տապակին ձեթ քսել, մեջը դնել եռանկյունները՝շաքարավազով կողմով դեպի վերև և թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 25-30 րոպե, մինչ գեղեցիկ ոսկեգույն կստացվի։
Բարի ախորժակ։