Սա եղել է երկար տարիներ առաջ։ Այդ ժամանակ դեռ 18 տարեկան էի։ Բացի մորիցս ոչ մեկ չունեի։ Բայց ես ինձ սարսափելի վատ էի պահում նրա նկատմամբ, չէի մտածում վարքիս մասին, չէի հետևում բառերիս, կոպիտ էի։ Իսկ մայրս ջանք չէր խնայում, որ ես ոչ մի բանի կարիք չունենամ, սակայն ես դա շատ ուշ հասկացա։
Մի օր մենք շատ վատ վիճեցինք։ Ես ինքս էլ չհասկացա, թե ինչպես բերանիցս թռան խոսքերը․ ես ասացի մորս, որ այլևս երբեք չեմ ուզում տեսնել նրա դեմքը։ Մայրս շատ նեղացավ, արտասվեով վազեց իր սենյակ։ Ես չէի գիտակցում, թե որքան ցավոտ կարող են լինել բառերը։
Դրանից հետո մենք գրեթե չէինք շփվում։ Ես չարացած էի մորս հանդեպ, իսկ նա ինձ ուշադրություն չէր դարձնում։ Մի գեղեցիկ օր էլ նստած էի բազմոցին, ֆիլմ էի դիտում և սպասում մորս՝ աշխատանքից վերադարձին։
Նայեցի ժամին․ արդեն ուշ էր, իսկ մայրս չկար։ Հանկարծ նրա համարից զանգ եկավ, նախքան պատասխանելը վատ կանխազգացում ունեցա։ Հեռախոսի մեջ տղամարդու ձայն լսեցի, ներկայացավ որպես շտապօգնության բժիշկ, ասաց, որ մորս հիվանդանոց են տանում, ավտովթարի է ենթարկվել․․․․
Ես պանիկայի մեջ էի։ Վազեցի հիվանդանոց։ Շնչակտուր ներս մտա, իմացա, որ մորս վիրահատում են․․․ իսկ ես այնքան էի ուզում տեսնել նրան, գրկել, ներողություն խնդրել։1 ժամ սպասեցի, ինձ թվում էր,թե մի ամբողջ հա-վերժություն է անցել։Վերջապես մի բժիշկ եղավ։ Ներկայացրեց իրավիճակը․ մայրս ավտովթարի հետևանքով շատ ծանր տրավմա էր ստացել, վիրահատում են նրան, սակայն արդյունքն անկախատեսելի է։ Ասաց, որ պիտի սպասենք։
Ես աղաչում էի Աստծուն, որ մայրս ողջ մնա։ Արտասվում և աղոթում էի։Ես երբեք նման զգացմունքներ չէի ունեցել, հասկանում էի, որ անելանելի վիճակում եմ։ Նստած էի միջանցքում՝ հատակին, վերհիշում էի մեր վեճը։ Ես չէի ուզում կորցնել նրան։ Ես հաշվում էի վայրկյաններն ու րոպեները, սպասում ինչ-որ նորության։ Ես փոր-ձում էի չմտածել ոչ մի բանի մասին, բայց գլխումս միայն մի հարց էր պտտվում․
—Իսկ եթե մայրս չապրի․․․
Վերջապես բժիշկը դուրս եկավ վիրահատարանից․
—Ձեր մայրը իսկական հաջողակ է։ Նա կապրի։ Վիրահատությունը բարեհաջող է անցել։
Ասել, որ ես երջանիկ էի, նշանակում է, ոչինչ չասել․․․
Միայն հաջորդ օրը կարողացա տեսնել մորս։ Ճանապարհին գնեցի նրա սիրելի ծաղիկների փունջը։ Ես լուռ մտա պալատ։ Նա քնած էր։ Մոտեցա, ծաղիկները դրեցի կողքին, բռնեցի նրա ձեռքը և արցունքներն աչքերիս ներողություն խնդրեցի․․․ արարքներիս համար․․․
—Ներում եմ, սիրելիս, ներում եմ․․․
Դրանից հետո անում եմ ամեն ինչ, որ մայրս իրեն լավ զգա։Մայրս ներել է ինձ, իսկ ահա ես՝ ոչ․․․Պետք է սիրել և հարգել ծնողներին, հատկապես նրանց, ովքեր ձեզ համար պատրաստ են ամեն ինչի։