Մարդկության համար Պողոս առաքյալի տասը հզոր աղոթքը

  • Պողոսը շնորհակալություն էր հայտնում Աստծուն յուրաքնչյուր հավատացյալի համար։

«Ամենից առաջ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում։ Աստված, որին ես սուրբ ծառայություն եմ մատուցում իմ հոգով՝ քարոզելով նրա Որդու մասին բարի լուրը, վկա է, որ անդադար հիշում եմ ձեզ իմ աղոթքներում»: (Հռոմեացիներ 1:8-10)

«Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար՝ հիշելով Աստծու անզուգական բարությունը, որ տրվեց ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով»: (Կորնթացիներ 1:4)

«Անդադար շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար։ Միշտ հիշում եմ ձեզ իմ աղոթքներում»։ (Եփեսացիներ 1:16)

«Ամեն անգամ, երբ հիշում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն և միշտ ուրախությամբ ջերմեռանդորեն աղոթում եմ բոլորիդ համար»: (Փիլիպեցիներ 1:3-4)

«Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, երբ աղոթում ենք ձեզ համար»: (Կողոսացիներ 1:3)

«Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, երբ հիշատակում ենք ձեզ բոլորիդ մեր աղոթքներում, քանի որ մեր Աստծու և Հոր առաջ անդադար հիշում ենք ձեր հավատի գործը»: (Թեսաղոնիկեցիներ 1:2-3)

«Մենք պարտավոր ենք միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար, եղբայրնե՛ր, քանի որ դա տեղին է, որովհետև ձեր հավատը անսահմանորեն մեծանում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերը աճում է իրար հանդեպ»: (2 Թեսաղոնիկեցիներ 1:3)

«Երախտապարտ եմ Աստծուն,որին սուրբ ծառայություն եմ մատուցում,ինչպես որ իմ նախահայրերն էին անում(և դա անում եմ մաքուր խղճով), և երբեք չեմ դադարում գիշեր ու ցերեկ հիշել քեզ իմ աղաչանքներում»: (2 Տիմոթեոս 1:3)

«Միշտ շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն, երբ հիշում եմ քեզ իմ աղոթքներում»: (Փիլիմոն 1։3)

  • Պողոսը աղոթում էր նրանց գիտելիքի և իմաստության համար։

«․․․Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառավոր Հայրը, ձեզ տա իմաստության և հայտնության հոգի, մինչ նրա մասին ճշգրիտ գիտելիքներ»։ (Եփեսացիներ 1:17)

«Ահա թե ինչու, այն օրվանից սկսած, երբ լսեցինք այդ մասին, չենք դադարում աղոթել ձեզ համար և խնդրել, որ լցվեք նրա կամքի մասին ճշգրիտ գիտելիքներով, ունենաք կատարյալ իմաստություն և հոգևոր հասկացողություն»: (Կողոսացիներ 1:9)

  • Պողոսն աղոթում էր նրանց կատարյալ հույսի համար։

«Լուսավորելով ձեր սրտի աչքերը, որ իմանաք,թե ինչ է այն հույսը,դեպի որը նա կանչեց ձեզ,թե ինչ է այն փառավոր հարստությունը, որը նա որպես ժառանգություն պահում է սրբերի համար»։ (Եփեսացիներ 1:18)

«Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ հոգու զորությամբ առատանաք հույսով»։ (Հռոմեացիներ 15:13):

  • Պողոսն աղոթում էր, որպեսզի նրանք ապրեն խաղաղության և միասնության մեջ։

«Թող որ տոկունություն և մխիթարություն տվող Աստծու շնորհիվ դուք այն նույն մտածելակերպն ունենաք,որը Քրիստոս Հիսուսն ուներ, որ միահամուռ կերպով և միաբերան փառավորեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծուն և Հորը»։ (Հռոմեացիներ 15:5)

«Թող խաղաղության Տերը ձեզ միշտ խաղաղություն տա բոլոր առումներով։Թող Տերը ձեր բոլորի հետ լինի»։(2 Թեսաղոնիկեցիներ 3:16)

  • Պողոսն աղոթում էր, որպեսզի նրանք զորացվեն հոգևոր ուժով։

«․․․և աղաչում եմ նրան,որ իր փառքի հարստության համաձայն՝նա այնպես անի, որ իր հոգու զորությամբ ձեր ներսի մարդը ուժեղանա» (Եփեսացիներ 3:16):

«Լուսավորելով ձեր սրտի աչքերը, որ իմանաք,թե ինչ է այն հույսը,դեպի որը նա կանչեց ձեզ,թե ինչ է այն փառավոր հարստությունը, որը նա որպես ժառանգություն պահում է սրբերի համար,և թե ինչ է մեր՝ հավատացյալներիս մեջ ներգործող նրա զորության գերազանց մեծությունը։ Սա ներդաշնակ է նրա հզոր ուժի գործադրմանը»։ (Եփեսացիներ 1:18-19)

«Եվ Աստծու փառավոր հզորությունը ձեզ անհրաժեշտ զորությունը կտա, որպեսզի կարողանաք ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կողոսացիներ 1:11):

  • Պողոսը աղոթում էր, որպեսզի մարդիկ սովորեն ապրել Քրիստոսի մեջ։

«Որպեսզի ձեր հավատի շնորհիվ Քրիստոսը սիրո հետ մեկտեղ բնակվի ձեր սրտերում,որ դուք արմատացած և հաստատված լինեք հիմքի վրա»։ (Եփեսացիներ 3:17)

«Որպեսզի կարողանաք բոլոր սրբերի հետ միասին լիովին ըմբռնել, թե որն է ճշմարտության լայնությունը,երկարությունը, բարձրությունն ու խորությունը, և ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է գիտելիքները, որպեսզի լցված լինեք այն ողջ լիությամբ,որ Աստված է տալիս»։ (Եփեսացիներ 3:18-19)

  • Պողոսը աղոթում էր, որպեսզի նրանք լցվեին սիրով:

«Շարունակ աղոթում եմ, որ ձեր սերը ավելի ու ավելի առատանա»: (Փիլիպպեցիներ 1:9)

  • Պողոսը աղոթում էր նրանց արդարության և մաքրության համար

«․․․որ դուք հավաստիանաք, թե ինչն է ավելի կարևոր, որպեսզի անբիծ լինեք և չգայթակղեցնեք ուրիշներին մինչև Քրիստոսի օրը և Հիսուս Քրիստոսի միջոցով կարողանաք արդար պտուղ բերել՝ Աստծու փառքի ու գովաբանության համար»։ (Փիլիպպեցիներ 1:10-11)

  • Պողոսը աղոթում էր, որպեսզի նրանք գովերգեին եւ շնորհակալություն հայտնեի Աստծուն

«Շնորհակալություն հայտնելով Հորը, որը ձեզ պիտանի դարձրեց, որ մասնակից լինեք լույսիմեջ գտնվող սրբերի ժառանգությանը»։ (Կողոսացիներ 1:12)

«Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը»: (2 Կորնթացիներ 1:3)

«Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, որը օրհնեց մեզ»: (Եփեսացիներ 1:3)

  • Պողոսը աղոթում էր մարդկանց ծառայելու հնարավորությունների համար։

«Էլ ինչպե՜ս շնորհակալություն հայտնենք Աստծուն ձեզ համար և այն ամբողջ ուրախության համար, որ ձեր շնորհիվ ունեցանք մեր Աստծու առաջ։ Գիշեր-​ցերեկ մենք թախանձագին աղաչում ենք, որ տեսնենք ձեզ և ամբողջացնենք այն, ինչ պակասում է ձեր հավատի մեջ» (Թեսաղոնիկեցիներ 3:9-10):

Էնդրյու Հես

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика