Մեր մարմինը մեզ հետ խոսում է նշաններով: Երբ որևէ օրգան վտանգված է, ապա մեր մարմինն անմիջապես սկսում է ազդանշան տալ: Մնում է միայն հասկանալ այդ ազդանշանները: Երբ լյարդը վատ է աշխատում տոքսինները սկսում են կուտակվել ճարպային հյուսվածքներում և դուրս չեն գալիս, քանի դեռ լյարդը առողջ չէ: Այս նշանները վկայում են, որ լյարդը լավ չի աշխատում:
- Քրոնիկական հոգնածություն
- Դյուրագրգռություն
- Արագ հոգնածություն
- Ցավեր գլխի և աչքերի շրջանում
- Քրոնիկական ցավեր հոդերում և մկաններում
- Բարձր քրտնարտադրություն
- Ճարպերի չյուրացվածություն
- Ալերգիկ ռեակցիաներ
- Մաշկային խնդիրներ
- Ստամոքսի փքվածություն
- Հորմոնալ դիսբալանս
- Տագնապայնություն և դեպրեսիա
- Տհաճ հոտ բերանից
- Քաշի կտրուկ ավելացում
Լյարդի նորմալ աշխատանքը վերականգնելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սնդակարգին, հարկ չկա դիետա պահել, պարզապես պետք է սննդակարգից բացառել բուսայուղերը, շատ ջուր խմել, սննակարգում ներառել շատ թարմ մրգեր և բանջարեղեն, հատկապես կանաչ գույնի, կաթնամթերք, ընդեղեն, դդմի և արևածաղկի սերմեր, բացառելռաֆինացված շաքարի օգտագործումը, հրաժարվել ալկոհոլից: Հատկապես օգտակար է քրքումը, որը նպաստում է քաղկեղածին նյութերի հեռացմանը, պահպանում է լյարդը, վերականգնում է լյարդի բջիջները: