Ձեր հորոսկոպը Մարտ 12-ի համար
Ամսվա նշանը — Ձկներ
Խոյ. Ցանկալի է նվազագույնի հասցնել ամենամտերիմների հետ շփումը:
Ցուլ. Զբաղվեք Ձեր անձնական տարածքի բարելավմամբ,հավաքեք ավելորդություններն ու մի քանի գեղեցիկ մանրուք գնեք:
Երկվորյակ. Համակարգչային կամ թղթային փաստաթղթերում կարգուկանոն մտցնելու համար բարենպաստ ժամանակ է:
Խեցգետին. Դուք հատկապես խոցելի եք այսօր, շրջապատող աշխարհի ագրեսիան ձեզ կարող է չափազանց բուռն թվալ:
Առյուծ. Այսօր ձեզ համար դժվար է մարդկանց հետ փոխըմբռնման հասնել բառացիորեն ցանկացած խնդրի շուրջ:
Կույս.Պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել մտերիմների կողմից հնչող քննադատություններին,միգուցե նրանք պարզապես նեղացել են ձեզանից:
Կշեռք. Մաքրեք ձեր տան բացասական էներգիան՝դեն նետելով այն իրերը,որոնք ձեզ հիշեցնում են ինչ-որ վատ բանի մասին:
Կարիճ. Ժամանակը չէ նոր ու գլոբալ ինչ-որ բան սկսել, ձեր թիկունքում չլուծված խնդիրներ ունեք:
Աղեղնավոր. Հեռու մնացեք աշխատավայրում կամ տանը Ձեզ չվերաբերող կոնֆլիկտներից:
Այծեղջյուր. Ցանկացած իրավիճակում պահեք ձեր սառնասրտությունը, այդ դեպքում դժվարությունները կդառնան իրագործելի և բավականին աննշան:
Ջրհոս. Այսօր ավելի լավ է չզբաղվեք գործերով, հատկապես, ֆինանսական. միևնույնն է հաջողություն չի լինի:
Ձկներ. Ձեր և ձեր ֆինանսական հաջողությունների միջև կարող է կանգնել բանական հոգնածությունը: