Ձեր հորոսկոպը Մարտ 13-ի համար
Ամսվա նշանը — Ձկներ
Խոյ. Օրը բարենպաստ է հանգստի համար, թողեք այն խնդիրները, որոնցով այժմ չեք կարող զբաղվել:
Ցուլ. Ձեր անկախությունը խնդիր է դարձել հարաբերությունների մեջ, հիշեք, որ պետք է նաև փոխզիջումների գնալ:
Երկվորյակ. Հնարավոր է ցանկություն ունենաք ինչ-որ գործով զբաղվել, բայց աստղերը խորհուրդ են տալիս միայն խաղաղություն և հանգստություն:
Խեցգետին. Եթե էներգիայի պակաս եք զգում,ապա դուրս եկեք և վերցրեք այն բնությունից:
Առյուծ. Այսօր պետք է հիշեք հետևյալ ասացվածքը. մենք այն ենք, ինչ ուտում ենք,և ճարպոտ սնունդը չչարաշահել:
Կույս. Հանգստյան օրը կօգնի ձեզ դիտարկել ձեր առօրյա կյանքը և անցյալում թողնել այլ ամենն, ինչն այլևս արդիական չի և հաճույք չի պատճառում:
Կշեռք. Սիրելի մարդուց հաճելի ու անսպասելի անակնկալ է սպասվում:
Կարիճ. Տիեզերքը ձեզ շատ հուշումներ է ուղարկում, մի փոքր ավելի ուշադիր եղեք, որ ժամանակին նկատեք դրանք:
Աղեղնավոր. Եթե ունեք այն զգացողությունը, որ սխալ ճանապարհ եք ընտրել, մի վախեցեք վերադառնալ սկիզբ:
Այծեղջյուր. Ցանկալի է բոլոր գործնական հանդիպումներն անցկացնել ոչ ֆորմալ մթնոլորտում, որպեսզի գործընկերները կարողանան հանգստանալ:
Ջրհոս.Որքան քիչ եք խոսում, այնքան լավ. վայրկենական հույզերի ազդեցության տակ կարող եք ավել բաներ ասել:
Ձկներ. Լսեք բանականության ձայնը, հույզերը կարող են վնասել: