Ձեր հորոսկոպը Մարտի 14-ի համար
Ամսվա նշանը — Ձկներ
Խոյ. Զսպեք ձեր հույզերը, նույնիսկ եթե ուրիշները ձեզ սադրում են:
Ցուլ. Էներգիայի ավելցուկը ծախսեք օգտակար գործերի վրա, օրինակ, սկսեք գարնանային մաքրությունը:
Երկվորյակ. Մատների արանքով նայեք Ձեր ընկերների տրտունջներին, հակառակ դեպքում վեճերից չեք խուսափի:
Խեցգետին. Եթե բարոյական աջակցության կարիք ունեք, ապա այն ակնկալեք ամենամտերիմներից:
Առյուծ. Ձեր խնամքով զբաղվելու համար ամենահարմար ու բարենպաստ ժամանակն է, ՍՊԱ սրահ այցելեք:
Կույս. Չնայած հանգստյան օրվան,դուք կստանաք աշխատանքային որոշ նորություններ,դադար վերցրեք՝ դրանց շուրջ մտածելու համար:
Կշեռք. Գաղափարները, որոնք այս օրը գալիս են մտքին, պետք է հետաձգվեն և քննարկվեն, և ոչ թե անմիջապես կյանքի կոչվեն:
Կարիճ. Եթե երկար ժամանակ մտածում եք անշարժ գույք գնելու մասին, ժամանակն է գոնե սկսել տարբերակներ փնտրել:
Աղեղնավոր. Օրը պետք է անվերապահորեն նվիրեք այն զբաղմունքներին, որոնք Ձեզ երջանկացնում են:
Այծեղջյուր. Այն օրը չէ, որ Դուք պետք է օգտվեք մեկ ուրիշի ֆինանսական աջակցությունից, նույնիսկ եթե նա առաջարկում է:
Ջրհոս. Դուք չպետք է շփվեք ձեզ համար տհաճ մարդկանց հետ, նույնիսկ եթե նրանք ձեր ընկերներն են կամ հարազատները:
Ձկներ. Հրաժարվեք շփումից, դա թյուրիմացություններ և բախումներ կհանգեցնի: