Ձեր հորոսկոպը Մարտի 16-ի համար
Ամսվա նշանը — Ձկներ
Խոյ. Օրն ակտիվ անցկացրեք, առաջարկի դեպքում կարող եք նույնիսկ գործուղման մեկնել:
Ցուլ. Վատ տրամադրության զոհ չպետք է դառնան այն մարդիկ, ովքեր պատահաբար հայտնվում են Ձեր կյանքի ճանապարհին: Հանգստացեք!
Երկվորյակ. Օրն ամենահեշտերից չի լինի զգացմունքային տատանումների պատճառով, դրականի վրա կենտրոնացեք:
Խեցգետին. Ավելի լավ է արհամարհեք և նույնով չպատասխանեք Ձեր հասցեին հնչած ոչ բարյացակամ մեկնաբանություններին:
Առյուծ.Երեքշաբթի գործնական առաջարկները միայն գրավիչ տեսք կունենան.ավելի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում դրանց կեղծիքները կբացահայտվեն:
Կույս. Սկսած գործը կիսատ մի թողեք, չնայած Ձեզ կցանկանան գայթակղել նման հեռանկարով: Ուրախանալուն դեռ վաղ է, ավելի համառ պայքարեք:
Կշեռք. Ամենայն հավանականությամբ, ձեր անլուծելի իրավիճակը հանկարծ կդադարի խնդիր լինելուց:
Կարիճ. Քննադատությունը կարող է ազդել ձեր տրամադրության վրա, եթե այն շատ մոտ եք ընդունում ձեր սրտին:
Աղեղնավոր. Հիշեք, որ պերֆեկցիոնիզմը Ձեզ ավելի հաճախ խանգարում է, քան օգնում:
Այծեղջյուր. Սիրելիի հետ հարաբերություններ պարզելը կարող է ձեր աչքերը բացել անտեսված մի կարևոր մանրուքի վրա:
Ջրհոս. Բուռն էներգիան, որով այսօր Ձեզ կապահովեն աստղերը, պետք է ճիշտ նպատակին ուղղորդեք:
Ձկներ. Մի վիճեք ղեկավարության հետ, միայն կփչացնեք Ձեր հարաբերությունները, իսկ Ձեր ճշմարտացիությունը չեք ապաուցի: