Ձեր հորոսկոպը Մարտի 8-ի համար
Ամսվա նշանը — Ձկներ
Խոյ. Հաջողությունը կախված կլինի նրանից, թե որքան ճիշտ եք ընտրում ձեր նպատակը:
Ցուլ. Օրը բարենպաստ կլինի, կկարողանաք առանց առանձնահատուկ դժվարությունների լուծել ցանկացած կենցաղային գործ՝ նույնիսկ մինչև ճաշը:
Երկվորյակ. Կարևորը հանգստություն պահպանելն է, եթե կարողանաք կառավարել ձեր հույզերը, ապա կխուսափեք խնդիրներից:
Խեցգետին. Ճակատագիրը Ձեզ հնարավորություն կտա բարելավել Ձեր ֆինանսական վիճակը, բաց չթողնեք այն:
Առյուծ. Դուք մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, կկարողանաք Ձեր համոզմունքները նրանց հասցնել:
Կույս.Օրը կարող է ձեզ շատ հետաքրքիր առաջարկներ բերել,բոլորը պահանջում են մանրամասն ուսումնասիրություն:
Կշեռք. Վստահեք ձեր ինտուիցիային, միթե այն երբևէ ձեզ հուսախաբ է արել:
Կարիճ. Դուք և ձեր գործընկերները աշխատավայրում շարունակում եք գաղտնի մրցել որոշակի պաշտոնի համար:
Աղեղնավոր. Օրվա սկզբին կարող են առաջանալ տարբեր տեսակի թյուրիմացությունները, դրանք պետք է անհապաղ լուծվեն:
Այծեղջյուր. Այս օրը ձեզանից կպահանջի մանրակրկիտ լինել աշխատանքում և զգույշ վերաբերմունք ցուցաբերել մտերիմների զգացմունքների նկատմամբ:
Ջրհոս. Օրվա երկրորդ կեսը հարուստ կլինի լավ գաղափարներով:Բայց դժվար թե դրանք անմիջապես իրականացվեն:
Ձկներ. Այսօր շփումը ձեզ համար գայթակղիչ հեռանկարներ կբացի: