Երբ իմացա այս մթերքի օգտակար հատկությունները,անմիջապես այն վերադրաձրի իմ ճաշացանկ!
Վերջին ժամանակներում ասում են, որ կարագը պարունակում է խոլեստերին, վնասկար է կազմվածքի համար, և այդ է պատճառը, որ այն կորցրել է ճաշացանկում իր առաջնահերթ տեղը: Հարկ է նշել, որ այս մթերքը Տիբեթի բնակիչների ամենահարգի ուտելիքներից է: Վստահ եմ՝ Դուք գիտեք նրանց երկարակեցության մասին:
Իրականում, կարագը օրգանիզմի համար իսկապես շատ օգտակար է: Շատ հաճախ արտադրողները կարագին ավելացնում են բուսական յուղեր և մարգարին, և հենց այդ պատճառով էլ վատ համբավ է ձեռք բերել:
Կարագի որակը.
Որպեսզի կարագը առողջությանը վնաս չպատճառի, այն պետք է լինի որակյալ: Այսօրվա արտադրողը արդեն սովորել է կարագ պատրաստել ամենաանորակ հումքից և ավելացնել բուսական յուղեր: Դրա համար պետք է իմանակ, թե ինչպես ընտրել որակյալ ապրանք:
- Պետք է իմանալ,թե քո երկրում կարագի ու մարգարինի համարանիշը:Ոչ ճիշտ համարանիշի դեպքում այն գնել չի կարելի:
- Կարագը պետք է պահվի 6 աստիճան պայմաններում,30-35 օր:Ավելի երկար պահպանման ժամկետի դեպքում այն ունի հավելումներ:
- Նախապատվությունը տվեք փայլաթիթեղով փաթեթավորված ապրանքին:Լույսի տակ այն դեղնում է և կորցնում վիտամին A-ն:
- Շուկայից կարագ գնելու դեպքում առանց ամաչելու փորձեք այն: Կարագը պետք է բերանում անկմիջապես հալվի և չկպչի ատամներին:Ուշադրություն դարձրեք կտրվածքին՝ այն պետք է փայլի:
- Կարագը լինում է բաց դեղնավուն, ձմռանը գույնն ավելի բաց է: Դա պայմանավորված է խոտի վորակով: Այն պետք է չլինի ո՛չ դեղին ո՛չ սպիտակ:
- Բնական կարագը շատ հեշտ է քսվում հացին, եթե այն փշրվում է,ապա ջրի պարունակությունը շատ է:
- Տնային պայմաններում կարելի է կատարել հետևյալ փորձը.
Մեկ կտոր կարագը գցել եռման ջրի մեջ: Որակյալ կարագը լուծվում է և դառնում միասեռ, իսկ վատ կարագը՝գնդվում է:
Մենք կներկայացնենք մի քանի ծանրակշիռ պատճառներ, որոնք կստիպեն Ձեզ կարագ օգտագործել:
- Կարագը վիտամին A-ի հեշտ ընկալվող աղբյուր է,ո րն անհրաժեշտ է մակերիկամների և վահանաձև գեղձի աշխատանքների համար:
- Կարագի օգտագործումը կանխում է ավելորդ քաշի առաջացումը :Նրա մեջ մտնող ճարպաթթուները օրգանիզմի համար էներգիայի աղբյուր են: Կարագն ուտելուց հետո միանգամից հագենում ես, և սովի զգացողությունը վերանում է
- Կարագը յոդի աղբյուր է:
- Լավացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Երեխաների դեպքում կանխում է փորլուծությունըմիսկ մեծերի մոտ՝փորկապությունը:
- Կարագ օգտագործող մարդկանց մոտ ինաֆրկտի ռիկսը փոքրանում է:
- Կարագի ճարպաթթուները օգնում են A,D,E,K վիտամինների յուրացմանը:Խորհուրդ է տրվում ճաշերը պատրաստել ոչ թե ձեթով, այլ կարագով: Որպեսզի կարագը չայրվի կարելի է ավելացնել զեյթունի ձեթ:
- Կարագը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են քաղցկեղն ու աթերոսկլերոզը:
Այժմ Դուք արդեն գիտեք կարագի օգտակար հատկությունների մասին և կարող եք ինքնուրույն որակյալ կարագ ընտրել: Օգտագործեք կարագ և եղեք առողջ!