Մեղրով տորթն այս լեհական բաղադրատոմսով ուղղակի անմահական է ստացվում

Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • կարագ — 100գր
  • շաքարավազ — 120գր
  • ձու — 3 հատ
  • մեղր — 250գր
  • սոդա — 1թ/գդ
  • ալյուր — 350գր

Կրեմի համար՝

  • սերուցք 30-35% յուղայնությամբ — 500մլ
  • թթվասեր — 750գր
  • շաքարի փոշի — 120գր
  • կոնյակ — 1ճ/գդ

Պատրաստման եղանակ

  1. Կաթսայի մեջ լցնում ենք կարագը, շաքարավազը, ձուն, մեղրն ու սոդան և դնում ջրի գոլորշու վրա, որպեսզի հալվի: Ապա տեղափոխում ենք կաթսան միջին կրակի վրա, տաքացնում (անընդհատ խառնելով), եփում 5 րոպե և հանում կրակի վրայից:
  2. Ստացված զանգվածին ավելացնում ենք ալյուրն ու խառնում(պետք է ստացվի ջրիկ խմոր): Պատրաստի խմորը փակում ենք կափարիչով և տեղափոխում սառնարան 8-12 ժամ:
  3. Բաժանում ենք խմորը 8 գնդի, թողնում ենք 2-3 գունդը մնացած գնդերը դնում ենք սառնարան, որպեսզի խմորը չհալվի:
  4. Մեզ պետք կգա 3 նույն չափսի պերգամենտային թուղթ(2-ի վրա հերթականությամբ կգրտնակենք խմորը ու կթխենք ջեռոցում, իսկ 1-ի վրա կսառեցնենք պատրաստի կորժերը):
  5. Պերգամենտային թղթի վրա շաղ ենք տալիս մի փոքր ալյուր, ապա վրան գրտնակում ենք խմորի գունդը, բացում և կտրում 25սմ տրամագծով շրջան:
  6. Պատրաստի շերտերը պերգամենտային թղթով և կտրատված խմորի կտորներով դնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում:
  7. Պատրաստի կորժերը դնում ենք պերգամենտային թղթի վրա, որ սառչի իսկ թխված խմորի կտորները մանրացնում ենք բլենդերի միջոցով:
  8. Կրեմի համար հարում ենք սերուցքը, շաքարի փոշին ու կոնյակը:
  9. Առանձին ամանի մեջ ձեռքի հարիչով հարում ենք թթվասերն ու ավելացնում սերուցքային զանգվածի վրա: Ստացված կրեմը խառնում ենք, քսում կորժի վրա և ծածկում մյուս կորժով:
  10. Կրկնում ենք նույն գործողությունը մինչև կորժերը վերջանան, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով ու վրան շաղ ենք տալիս մանրացված թխվածքի կտորները:
  11. Թողնում ենք, որ կրեմը ներծծվի 7-8 ժամ և մատուցում:
  12. Լեհական մեղրով տորթի վրա մանրացված թխվածքի փոխարեն կարելի է լցնել կոկոսի քերուկ սպիտակ տորթ ստանալու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *