Մոր հուզիչ նամակը իր դստերը. Անպայմալ կարդալ

Իմ սիրելի աղջիկ!

Այն օրը, երբ տեսնում ես, որ ծերանում եմ, ես խնդրում եմ քեզ համբերություն ցուցաբերել, բայց նախ եւ առաջ փորձիր հասկանալ, թե ինչ եմ ես զգում։ Եթե մենք խոսում ենք,եւ ես կրկնում եմ նույնը հազար անգամ, մի ընդհատիր ինձ բառերով: «Դու ասացիր նույն բանը մի րոպե առաջ…»: Պարզապես լսիր, խնդրում եմ. Փորձիր հիշել այն ժամանակները, երբ դու փոքր էիր, եւ ես կարդում էի քեզ նույն հեքիաթը, ամեն երեկո, մինչեւ դու քնեիր:

Երբ ես չեմ ուզում լոգանք ընդունել, մի վախեցիր ու մի ամաչիր ինձանից։ Հիշում ես, թե երբ ես ստիպված էի վազել քո հետևից և ստիպել լոգանք ընդունել, երբ դու դեռ փոքր աղջիկ էիր ։

Երբ տեսնում ես, թե որքան անտեղյակ եմ, երբ խոսքը վերաբերում է նոր տեխնոլոգիաներին, ինձ ժամանակ տուր սովորելու եւ ինձ նայելու համար, հիշիր, սիրելիս, ես համբերատար սովորեցրել եմ քեզ, թե ինչպես անել շատ բաներ, ինչպիսիք են քայլել, խոսել, ուտել, հագնվել, սանրել մազերը : Այն օրը, երբ տեսնում ես, որ ես ծերանում եմ, ես խնդրում եմ քեզ համբերություն ցուցաբերել, բայց առաջին հերթին փորձիր հասկանալ, թե ինչ եմ ես զգում:

Եթե ես երբեմն մոռանում եմ այն, ինչ մենք ասում ենք, ժամանակ տուր ինձ այն հիշելու համար,եւ եթե ես չկարողանամ, մի նյարդայնացիր: Պարզապես իմացիր քո սրտում, որ ինձ համար ամենակարևորը քո հետ՝ լինելն է ։

Եվ երբ իմ հին, հոգնած ոտքերը թույլ չեն տա ինձ առաջ շարժվել այնպես, ինչպես նախկինում, ձեռքդ տուր այնպես, ինչպես ձեռքս մեկնեցի, երբ առաջին քայլերն էիր անում ։

Երբ այս օրերը գան, մի տխրիր ,պարզապես ինձ հետ եղիր և հասկացիր ինձ, մինչև իմ կյանքի վերջը ապրեմ սիրով և սիրվեմ:

Մեծ ժպիտով եւ մեծ սիրով, որ ես միշտ զգում եմ քո հանդեպ, ես պարզապես ուզում եմ ասել, ես սիրում եմ քեզ … իմ սիրելի դուստր!

Նյութը հրապարակման պատրաստեց zhamanc.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика