Յուրաքանչյուրի համար: Սողոմոն Իմաստունի Կյանքի պատվիրանները

Թեև Մեծն Սողոմոն թագավորը շատ իմաստուն մարդ էր, բայց նրա կյանքը խաղաղ չէր ընթանում: Ասում են՝ թագավորը կրում էր մատանի, որը կյանքի փոթորիկների ժամանակ օգնում էր հավասարակշռությունը պահել՝ նրա վրա ազդելով ինչպես սպեղանին վերքի վրա:

Մատանու վրա գրված էր. «Ամեն ինչ կանցնի…», իսկ շարունակությունը մատանու ներսում էր պահված. «Սա էլ կանցնի»:

Պատվիրաններ

  • Աղքատների կողքով անցնելիս՝ մի բան տուր:
  • Դեռահասների կողքով անցնելիս՝ մի՛ չարացիր:
  • Մեծահասակների կողքով անցնելիս՝ խոնարհվի՛ր:
  • Գերեզմանների կողքով անցնելիս՝ ծնկի՛ր:
  • Հիշողության կողքով անցնելիս՝ հիշի՛ր:
  • Մայրերի կողքով անցնելիս՝ բարձրացի՛ր:

  • Հարազատների կողքով անցնելիս՝ հասկացի՛ր:
  • Գիտելիքների կողքով անցնելիս՝ վերցրո՛ւ:
  • Ծուլության կողքով անցնելիս՝ փշաքաղվի՛ր:
  • Պարապների կողքով անցնելիս՝ ստեղծի՛ր:
  • Ընկածների կողքով անցնելիս՝ մտապահի՛ր:
  • Իմաստունների կողքով անցնելիս՝ կա՛նգ առ:
  • Հիմարների կողքով անցնելիս՝ մի՛ լսիր:
  • Երջանկության կողքով անցնելիս՝ հրճվի՛ր:
  • Շռայլների կողքով անցնելիս՝ օգտվի՛ր:
  • Պատվի կողքով անցնելիս՝ պահպանի՛ր:
  • Պարտքի կողքով անցնելիս՝ մի՛ թաքնվիր:
  • Խոսքի կողքով անցնելիս՝ պահի՛ր:
  • Զգացմունքի կողքով անցնելիս՝ մի՛ ամաչիր:
  • Կանանց կողքով անցնելիս՝ մի՛ շողոքորթի՛ր:
  • Փառքի կողքով անցնելիս՝ մի՛ փառավորվիր:
  • Ճշմարտության կողքով անցնելիս՝ մի՛ ստիր:
  • Մեղավորների կողքով անցնելիս՝ հուսա՛:
  • Կրքի կողքով անցնելիս՝ հեռացի՛ր:

  • Վիճաբանության կողքով անցնելիս՝ մի՛ վիճիր:
  • Շողոքորթության կողքով անցնելիս՝ լռի՛ր:
  • Խղճի կողքով անցնելիս՝ վախեցի՛ր:
  • Հարբեցողության կողքով անցնելիս՝ մի՛ խմիր:
  • Զայրույթի կողքով անցնելիս՝ խաղաղվի՛ր:
  • Վշտի կողքով անցնելիս՝ արտասվի՛ր:
  • Ցավի կողքով անցնելիս՝ արիացի՛ր:
  • Ստի կողքով անցնելիս՝ մի՛ լռիր:
  • Գողի կողքով անցնելիս՝ գողեգող մի՛ անցիր:
  • Նենգերի կողքով անցնելիս՝ ասա՛:
  • Որբերի կողքով անցնելիս՝ ծախսի՛ր:
  • Իշխանության կողքով անցնելիս՝ մի՛ հավատա:
  • Մահվան կողքով անցնելիս՝ մի՛ վախեցիր:
  • Կյանքի կողքով անցնելիս՝ ապրի՛ր:
  • Աստծո կողքով անցնելիս՝ բացվի՛ր:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика