Ձվածեղ պատրաստելը համեղ նախաճաշելու ամենաարագ տարբերակներից մեկն է։ Սակայն շատ քչերը գիտեն, որ գոյություն ունեն ձվածեղ պատրաստելու շատ եղանակներ։ Մենք գտել ենք աշխարհի տարբեր երկրների խոհանոցների 5 բաղադրատոմսեր, որոնք օգնությամբ կարելի է պատրաստել ձվածեղի ամենահամեղ տեսակները։
1. Շակշուկ:
Շակշուկը լոլիկի սոուսում տապակված ձվով, կծու պղպեղով, սոխով և համեմունքներով պատրաստվող ուտեստ է։ Այս ճաշատեսակը պարզապես լոլիկով ձվածեղ չէ. այն իսրայելական խոհանոցի գոհարներից մեկն է,որը պատրաստման շատ տարբերակներ ունի։ Չնայած որ այն առաջին անգամ պատրաստվել է Հյուսիսային Աֆրիկայում, այս ճաշատեսակը աշխարհին հայտնի է որպես հրեական խոհանոցի բաղադրիչ մաս։
2. Ֆրիտտատա:
Ֆրիտտատան իտալական ձվածեղ է, որը պատրաստվում է պանրից, բանջարեղենից, մսից կամ երշիկից պատրատված միջուկով։ Այն առանձնանում է նրբաճաշակ համային լուծումներով։
3. Պաշոտ:
Սս ավանդական ֆրանսիական ճաշատեսակ է, որը պատրաստվում է « պաշոտ » կերպով եփված ձվով։ Այսպիսի պատրաստման արդյունքում ստացվում է հեղուկ դեղնուց, որը պարփակված է սպիտակուցի բարակ շերտում։ Այս ճաշատեսակը կարելի է մատուցել թոստ արված հացով՝ պանրի, լոլիկի և նրբերշիկի ուղեկցությամբ։
4. Օրսինի:
Սա շատ անսովոր և բարդ բաղադրատոմս է։ Այս ճաշատեսակը իտալական խոհանոցի գոհարներից է, որը մատուցվում է պանրի և բանջարեղենի ուղեկցությամբ։
4. Կոկոտ:
Կոկոտ ձվերը եփվում են հատուկ չափաբաժնային տարաներում։ Ավելացվում է միս, ապխտած միս, բանջարեղեն և սունկ։ Տարաներում սկզբում դնում են միջուկը, իսկ հետո վրան ձու են կոտրում։ Դրանից հետո ճաշատեսակը դնում են վառարանը կամ շոգեխաշում։