Նախաճաշին պատրաստեք Կարտոֆիլե նավակներ

Նախաճաշի հիանալի տարբերակ, հատկապես եթե դեռ գիշերվանից մնացել է եփած կարտոֆիլը, և դուք անպայման ուզում եք դրանով որևէ օրիգինալ բան պատրաստել: Առավոտյան ամենաարագ և ամենահամեղ նախաճաշերից մեկը հենց «կարտոֆիլե նավակներն» են:

Անհրաժեշտ մթերքներն են՝

  • 2 մեծ կարտոֆիլ,
  • 1ճ. գդալ սերուցքային կարագ,
  • 2 ձու,
  • 2-3 շերտ բեկոն,
  • կանաչ սոխ,
  • 3 ճ. գդալ քերած պանիր,
  • մաղադանոս, սամիթ:

Պատրաստման եղանակը.

Բեկոնը տապակել և մանր կտրատել: Կանաչ սոխը ևս մանր կտրատեք: Տաքացրեք ջեռոցը 175˚: Կարտոֆիլը բաժանեք երկու մասերի: Գդալով զգուշորեն քերեք միջուկը:Դրեք կարտոֆիլները թավայի մեջ:Յուրաքանչյուր «նավակի» մեջ լցրեք 1 ճաշի գդալ կարագի ½ մասը: Յուրաքանչյուրի մեջ ավելացրեք նաև 1 ճ. գդալ պանիր: Բեկոնն ու կանաչին հավասարաչափ լցրեք կարտոֆիլների մեջ: Վերևում կոտրեք ձու: Աղ և պղպեղ ցանեք:

Եփեք ջեռոցում 25 րոպե, մինչև սպիտակուցները սպիտակեն: Հանեք ջեռոցից, կտրատած կանաչի ցանեք վրան և մատուցեք: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *