Այս կոտլետները կարող եք պատրաստել հաճախ և միշտ էլ հաճույքով ճաշակել. նման հյութեղ ու «նուրբ» կոտլետներ ամեն տեղ չի հանդիպի:
Պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են’
- 300 գրամ տավարի միս
- 700 գրամ խոզի միս
- 500 գրամ սունկ
- 3 ձվի դեղնուց
- 3 հատ սոխ
- 4 պճեղ սխտոր
- 4 ճաշի գդալ օսլա
- 4 ճաշի գդալ կաթի փոշի
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- 200 գրամ պաքսիմատ
- աղն ու պղպեղն’ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Միսը, սոխը, սխտորն ու սունկը աղացեք մսաղացով: Ավելացրեք ձուն, օսլան, կաթի փոշին, մայոնեզը, աղն ու պղպեղը: Այդ ամենը լավ խառնեք և դրեք սառնարանը’ ամենաքիչը մեկ ժամ, իսկ մեկ գիշերը իդեալական տարբերակ է: Այնուհետև ստացվածից ստացեք կոտլետներ, գլորեք պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակեք բուսական յուղով: Տեղադրեք ափսեի մեջ, ձևավորեք և մատուցեք:
Բարի ախորժակ: