Ներկայացնում ենք ամենաճիշտ տարբերակը կիտրոնաջուր պատրաստելու համար

Ամենայն հավանականությամբ դուք գիտեք կիտրոնաջրի օգտակարության մասին և նույնիսկ խմում եք այն առավոտյան` սոված փորին: Այս հասարակ ըմպելիքn առույգացնում է, նպաստում մարսողությանը և խթանում նյութափոխանակությունը:

Մեկ բաժակ կիտրոնի հյութն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Այն նաև հարուստ է կալիումով, մագնիումով և այլ միկրոէլեմենտներով:

Սակայն, եթե դուք կարծում եք, որ այն շատ հեշտ է պատրաստել, ապա սխալվում եք: Ինչպես են անում մեծամասնությունը՝ նրանք ճզմում են կիտրոնը, ավելացնում փոքր-ինչ տաք կամ սառը ջուր: Սակայն դա ճիշտ տարբերակ չէ: Նրանք գցում են կիտրոնի կեղևը, որն այդ մրգի ամենաօգտակար մասն է:

Ահա ճիշտ տարբերակ, թե ինչպես պատրաստել օգտակար կիտրոնաջուրը:

  1. Հարկավոր է կիտրոնը կտրատել մանր կտորների և ճզմել ջրի մեջ, սակայն ամբողջը չէ, այլ մասամբ:
  2. Այնուհետև հարկավոր է քերել կեղևը և լցնել ջրի մեջ:
  3. Ապա ճզմած կտորները հարել բլենդերով, ավելացնելով գոլ, տաք կամ սառը ջուր:
  4. Այժմ կարող եք վայելել ձեր սիրելի ըմպելիքը:

Շատ մասնագետներ պնդում են, որ կիտրոնը նպաստում է մարսողությանը շնորհիվ իր թթվայնության: Բացի այդ կիտրոնաջուրը կանխում է հեղուկի կանգը օրգանիզմում և լավացնում նյութափոխանակությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *