Ներկայացնում ենք մարդու օրգանիզմը թունավորող բանջարեղենի ցանկը

Նիտրատների ամենամեծ քանակությունը, չնայած տարածված կարծիքին, ձմերուկի ու սեխի մեջ չի գտնվում։ Նիտրատները ազոտային թթվի աղերն են, որոնց նաև սելիտրա են կոչում։ Նրանք բույսերի և հողի բաղադրության մեջ են մտնում։ Փոքր քանակությամբ այդ նյութերը վտանգ չեն ներկայացնում, սակայն կարող են կուտակվել օրգանիզմում և վնաս հասցնել առողջությանը։ Սակայն ձմերուկները, որոնց հաճախ մեղադրում են սննդային թունավորումների մեջ, ամենևին չեն պատկանում ամենավտանգավոր բույսերի շարքին։

«Ամենից շատ նիտրատներ կան սպանախի, նեխուրի, կաղամբի և բազուկի մեջ»,– նշում են բժիշկները։

Թունավորումից խուսափելու համար պետք է զերծ մնալ այս բանջարեղենների առաջին բերքի մեծ քանակությամբ օգտագործումից։ Աշխատեք չօգտագործել բույսերի այն հատվածները, որտեղ նիտրատների ամենամեծ քանակությունն է պարունակվում։ Կտրեք բազուկի վերևի և ներքևի հատվածները, կեղևազրկեք դդմիկը, կտրեք վարունգի ու բողկի պոչն ու հեռացրեք կեղևը։

Կաղամբի տերևները բացեք և դեն նետեք միջուկը։

Հիշեք, որ բանջարեղենը 40-50 րոպե եփելու դեպքում նիտրատները նվազում են 80%-ով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика