Անչափ համեղ, խրթխրթան և անուշաբույր խաչապուրի պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Շաքարավազ 1 ճ․գ․,
- Ձու 2 հատ,
- Կարագ180 գ
- Ցորենի ալյուր 350 գ,
- Կաթնաշոռ 320 գ,
- Սուլուգունի պանիր 230 գ,
- Թթվասեր 4 ճ․գ․,
- Սամիթ 1 փունջ։
Պատրաստման եղանակը․
Խառնեք 250 գ կաթնաշոռ, դրան ավելացրեք փափկացրած կարագ, 1 ձու և ալյուր: Հունցեք առաձգական խմոր:
Պատրաստեք պանիրը՝ այն անցկացնելով կոպիտ քերածով կամ մանր կտրատելով դանակով: Ավելացրեք կաթնաշոռ, ձու և նուրբ կտրտված սամիթ: Լավ խառնեք:
Խմորը բաժանեք 4 հավասար մասի: Յուրաքանչյուրը գրտնակեք 28 սմ տրամագծի կլոր շերտով:
Երկու հակառակ կողմերը գլորեք խողովակով՝ չհասնելով կենտրոնին: Հավաքեք մյուս երկու կողմերն այնպես, որպեսզի նավակ ստացվի:
Յուղաթերթիկի վրա դրեք պատրաստված նավակը: Դրա մեջ լցրեք կաթնաշոռով պատրաստված խառնուրդը և 25- 30 րոպե թխեք նախապես տաքացված ջեռոցում 200 աստիճանի տակ:
Մի սպասեք, որ կաթնաշոռով խաչապուրին սառչի: Այն պետք է ուտեք տաք վիճակում, մինչ պանիրի սառչելը: Բացի այդ, Դուք կարող եք պատրաստել կանաչեղենով և բանջարեղենով աղցան: Պարզապես կատարյալ է ամառային ճաշի համար:
Բարի ախորժակ․․․