Նոր և օրիգինալ բաղադրատոմս. հավի մսով ռուլետ…

Եթե ուզում եք հավի մսով որևէ նոր բան պատրաստել, ապա փորձեք այս ռուլետը. այն հիանալի տարբերակ է նաև հյուրասիրության համար

Բաղադրիչներ

Օմլետի համար՝

  • ձու — 3 հատ
  • պանիր — 100 գ
  • մայոնեզ — 100 գ
  • սպիտակաձավար — 1 ճ/գ

Միջուկի համար՝

  • հավի միս — 300-350 գ (աղացած)
  • սոխ — 2 գլուխ
  • աղ — ըստ ճաշակի
  • սև պղպեղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք օմլետը: Ձվերը, մայոնեզը, քերած պանիրն ու սպիտակաձավարը լցնում ենք ամանի մեջ և խառնում այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Թողնում ենք, որ սպիտակաձավարն ուռչի:

Պատրաստում ենք լցոնը: Սոխը մանրացնում ենք և բուսայուղով տապակում մինչև ոսկեգույն դառնալը:

Հետո լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում ենք:

Միսը, սոխը, աղն ու պղպեղը լավ խառնում ենք:

Տապակի մեջ բուսայուղապատ թուղթ ենք փռում և օմլետի խմորը լցնում մեջը:

Թխում ենք 180 աստիճանում մինչև թեթևակի կարմրելը:

Թուղթը պոկում ենք:

Խճողակը տարածում ենք օմլետի մակերևույթին:

Ռուլետի նման փաթաթում ենք:

Հետո փաթաթում ենք նրբաթիթեղի մեջ և 180 աստիճանում թխում 40 րոպե: Թողնում ենք՝ հովանա նրբաթիթեղի մեջ, որպեսզի դուրս եկած հյութը ներծծվի ռուլետի մեջ:

Հովանալուց հետո կտրատում ենք ու համտեսում:

Վայելում ենք:

Բարի ախորժակ:

Ե՛վ գեղեցիկ է, և՛ համեղ ուտեստ, որը շատ հարմար է տոնական սեղանների համար: Կարելի է պատրաստել նաև ռուլետ հավի կամ այլ մսի խճողակով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *