Արագ շերտավոր խմորի հիանալի բաղադրատոմս: Պահանջվում է շատ քիչ ժամանակ և ջանքեր: Խմորը հարմար է շերտավոր կարկանդակներ և բազմաթիվ թխվածքներ պատրաստելու համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ալյուր՝ 400գ
- կարագ՝ 200գ
- կեֆիր կամ մածուն՝ 250մլ
- ձու՝ 1 հատ
- աղ՝ 1/2թ.գ.
- Կարող եք օգտագործել ցանկացած միջուկ:
Պատրաստման եղանակ.
- Տարայի մեջ մաղելով լցնել 400գ ալյուր, սառցարանից հանել 200գ կարագը կամ մարգարինը, անցկացնել քերիչով և խառնել պատառաքաղով, որ կարագը չհասցնի հալվել:
- Այժմ ավելացնել 0.5թ.գ. աղ, 250մլ մածունը, 1 ձուն և խառնել:
- Խմորը պետք չէ հունցել, պարազպես անհրաժեշտ է լավ խառնել և գնդի ձև տալ:
- Խմորը պահել սառնարանում 3-4 ժամ: Իսկ դրանից հետո հանել սառնարանից, գրտնակել և ծալել 3 մասի, դրանից հետո էլ՝ մեջտեղից: Գրտնակել:
- Այժմ խմորը պատրաստ է օգտագործման: Կարող եք անցնել թխելուն:
Բարի ախորժակ: