Սիրելի կանայք, եթե ուզում եք, որ ձեզ հետ միասին հաճույքով շիլա ուտի նաև ձեր փոքրիկը, ապա մենք ձեզ կօգնենք: Այս ճաշը նախատեսված է նաև ձեր բալիկի համար է:
Պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են՝
- 3 ճաշի գդալ եգիպտացորենի ձավար,
- 5 գրամ կարագ,
- 100 մլ կաթ,
- 100 մլ ջուր,
- բանան:
Պատրաստման եղանակը.
Լվացեք եգիպտացորենը, լցրեք կաթսայի մեջ,վրան լցրեք սառը ջուր՝ թողնելով՝ մինչև եփվի:Եփված շիլան անցկացրեք բլենդերով, ապա վրան լցրեք տաք կաթ, խառնեք ու դրեք կրակին մինչև կեռա: Վերջում ավելացրեք կարագ և 50 գրամ ճզմած բանան: