Շատ համեղ ընթրիք ողջ ընտանիքի համար. կարտոֆիլով և աղացած մսով ռուլետ

Քչերն են սիրում ժամերով կանգնել գազօջախի առաջ, այդ իսկ պատճառով նախընտրում են պատրաստել պարզ, արագ, բայց և համեղ ու սննդարար ուտեստներ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 5 հատ կարտոֆիլ
  • 400գ աղացած միս
  • 2 սոխ
  • 2 ձու
  • 3 պճեղ սխտոր
  • 3ճ․գ․ ալյուր
  • 3ճ․գ․ թթվասեր
  • աղ, սև պղպեղ
  • ձեթ

Պատրաստման եղանակ․

  1. Կարտոֆիլը մաքրել և անցկացնել քերիչով։ Մի սոխը մաքրել և նույնպես քերել։ Նախապատրաստված մթերքը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել ձու, մի քիչ ձեթ, թթվասեր, մանրացրած սխտոր, ալյուր, աղ ու պղպեղ։ Խառնել։
  2. Տապակի մեջ յուղաթուղթ դնել, լցնել խմորը, հավասարաչափ բաշխել։ Կարտոֆիլային կորժը ուղարկել մինչև 200 ջերմաստիճան տաքացրած ջեռոցը և եփել 15-20 րոպե։
  3. Մնացած սոխը մանր կտրատել, մանրացնել կանաչին։ Աղացած միսը համեմել աղով և պղպեղով, ավելացնել կանաչին և սոխը։ Լավ խառնել։
  4. Հանել կորժը, զգուշորեն տեղափոխել սրբիչի վրա, փաթաթել ռուլետի պես։ Նույն ձև թողնել, որ սառի։
  5. Բացել ռուլետը, քսել միջուկը և ձիգ փաթաթել։ Կրկին դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և ռուլետը փակել փայլաթղթով։ Եփել մինչև 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռցում, 30 րոպե։ Հանել փայլաթուղթը և թխել ևս 10-15 րոպե։ Թթվասեր քսել, կտրատել և մատուցել։

Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *