Անհրաժեշտ է
- 1 կգ կարտոֆիլին ՝ 5 պճեղ սխտոր,
- 2-3 ճ/գ արևածաղկի ձեթ,
- 1 թ/գ չորացրած ծիտրոն,
- 1 թ/գ օրեգանո,
- 1 թ/գ ուրց,
- 1 թ/գ մայորան,
- 1 թ/գ սև պղպեղ,
- 1 թ/գ կարմիր պղպեղ,
- 1 թ/գ կարի,
- 1 թ/գ քրքում,
- սամիթ ըստ ճաշակի, աղ ըստ ճաշակի
- Կարտոֆիլը բաժանել 4 մասի:
- Սխտորը անցկացնել մանր քերիչով, լցնել փոքր թանզիվի կտորի մեջ և քամել սխտորի հյութը զեյթունի ձեթի մեջ, խառնել և լցնել կտրատած կարտոֆիլի վրա:
- Բոլոր համեմունքները խառնել իրար և նույնպես լցնել կարտոֆիլի վրա:
- Ձեռքով խառնել այնպես, որ համեմունքերը հավասարաչափ տարածվեն:
- Տապակը թեթևակի ձիթապատել, կարտոֆիլները շարել և եփել 200 աստիճանի ջեռոցում մինչև պատրաստ լինեն:
- Մատուցելիս վրան սամիթ շաղ տալ։