Շատ համեղ և ախորժելի ջեռեփուկ սնկով և լավաշով

Առաջարկում ենք պատրաստել շատ մատչելի, համեղ և ախորժելի ուտեստ, որի հիմնական բաղադրիչը լավաշն է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • բարակ լավաշ՝ 2 հատ
  • մարինացված շամպինյոն՝ 100գ
  • պանիր՝ 150գ
  • ձու՝ 2 հատ
  • բնական յոգուրտ՝ 250մլ
  • մաղադանոս՝ 10գ
  • համեմունքներ

Պատրաստման եղանակ․

  1. Ձուն խառնել յոգուրտի հետ, համեմել ըստ ճաշակի։
  2. Լավաշը կտրատել տապակի չափին համապատասխան։
  3. Կանաչին մանր կտրատել, շամպինյոնները կտրատել մանր խորանարդիկների, պանիրն անցկացնել խոշոր քերիչով։
  4. Տապակին ձեթ քսել։
  5. Լավաշի մի կտորը թաթախել ձվի մեջ և դնել տապակի մեջ։
  6. Լցնել շամպինյոնը, մաղադանոսը և պանիրը։
  7. Հերթով դնել շերտերը․ ձվի մեջ թաթախած լավաշ, սունկ, կանաչի և պանիր։
  8. Վերջին շերտով լավաշ դնել և պատել քերած պանիրով։ Լցնել մնացած ձուն։
  9. Եփել նախօրոք տաքացրած ջեռցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մինչ կարմրելը։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Ժամանց
Яндекс.Метрика