Շատ հետաքրքիր ու, ամենակարևորը, անչափ համեղ աղցան…

Ամռան երկրորդ կեսին, երբ արդեն թարմ բանջարեղենից կշտացել եք, սկսում եք ավելի օրիգինալ բան ցանկանալ: Ահա հիանալի և արագ տարբերակ բանջարեղենի պատրաստման համար:

Այս աղցանը կարելի է ուտել հենց այնպես կամ մի փոքր համեմված բուսական յուղով: Իդեալական է երիտասարդ կարտոֆիլի հետ:

Անհրաժեշտ է․

  • 0,5 կգ վարունգ,
  • 150 գ լոլիկ,
  • 1 փունջ սամիթ և մաղադանոս,
  • 3-5 մեխակ սխտոր,
  • 5 պղպեղ ոլոռ,
  • 1 պտղունց շաքարավազ,
  • ½ ճ․գ․ աղ։

Պատրաստումը․

Նախքան աղցանը պատրաստելը, լվացված վարունգը լցրեք սառը ջրի մեջ և մի փոքր թողեք մնա:

Դրանից հետո այն հանեք, սրբեք և կտրատեք փոքր կտորներով:

Վարունգները լցրեք ամուր պլաստիկ տոպրակի մեջ (եթե այն բարակ է, կարող եք վերցնել 2 հատ):

Կտրեք լոլիկները շերտերով և մանրացրեք սխտորի մեխակները:

Վարունգի տոպրակի մեջ ավելացրեք թակած սամիթ և մաղադանոս:

Ավելացրեք աղ, շաքարավազ, պղպեղի հատիկ, սխտոր և կտրատված լոլիկները։

Կապեք տոպրակը և ամեն ինչ լավ խառնեք:

Կապված տոպրակը 2 ժամ թողեք ամանի մեջ սենյակային ջերմաստիճանում՝ պարբերաբար թափահարելով այն:

2 ժամ անց ացանը մատուցեք: Բարի ախորժակ։